Բելառուսում կալանավայրում մահացել է 22-ամյա քաղբանտարկյալ, ծագումով ռուսաստանցի Դմիտրի Շլետգաուերը, որը12 տարվա ազատազրկման պատիժ էր կրում լրտեսության և «ծայրահեղական գործունեությանն աջակցելու» համար։ Այս մասին հայտնում է «Վյասնա» բելառուսական իրավապաշտպան կենտրոնը։

Ըստ նախնական տեղեկությունների, նա մահացել է 2024 թվականի հոկտեմբերի 11-ին՝ գաղութում մեկ ամսից էլ քիչ մնալուց հետո։ Նրա մահվան ստույգ պատճառը հայտնի չէ։

Ամռանը նրան դատապարտել էին խիստ ռեժիմի գաղութում 12 տարվա ազատազրկման՝ «լրտեսության» և «ծայրահեղական գործունեությանն աջակցելու» համար։

2018 թվականին Բելառուսում բնակության թույլտվություն ստացած ՌԴ քաղաքացին մինչ ձերբակալությունն աշխատել է պոլիմերի գործարանում։

Շլետգաուերը դարձավ յոթերորդ այլախոհը, որը մահացավ բանտում այն ​​բանից հետո, երբ Մինսկը սկսեց կոշտ և համատարած բռնաճնշումները ընդդիմության դեմ 2020 թվականին:

Իրավապաշտպան խմբերն ասում են, որ այժմ Բելառուսում կա մոտ 1300 քաղբանտարկյալ, և շատերը զրկված են պատշաճ բժշկական օգնությունից և ընտանիքների հետ շփումից:

Վտարանդի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել Շլետգաուերի մահվան կապակցությամբ։