Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ թափանցիկության մեջ վատ բան չկա, և եթե որևէ մեկը Վրաստանի կառավարությանը հավաստիացնի, որ «թափանցիկությունը կամ որևէ այլ օրենք չի համապատասխանում իրավական սկզբունքներին կամ եվրոպական ոգուն», ապա Վրաստանի իշխանությունը պատրաստ է վերանայել ցանկացած որոշում։
Բացի այդ, կառավարության ղեկավարը խոսել է «ազնիվ քննարկման» անհրաժեշտության մասին։
«Եթե ինչ-որ մեկը մեզ հավաստիացնի, որ թափանցիկությունը կամ որևէ այլ օրենք չի համապատասխանում իրավական սկզբունքներին կամ եվրոպական ոգուն, մենք պատրաստ ենք վերանայել ցանկացած համապատասխան որոշում, բայց դրա համաչ անկեղծ քննարկում է անհրաժեշտ», - ասել է նա իտալական Sky հեռուստաալիքին տված հարցազրույցում։ .



























