Իսրայելը տեղեկացրել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նախագահ Ֆիլեմոն Յանգին, որ դադարեցնում է համագործակցությունը ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման մերձավորարեւելյան գործակալության հետ։ Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ում հրեական պետության մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը։
«ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման մերձավորարեւելյան գործակալության մասին օրենքի ընդունումից հետո Իսրայել պետությունը պաշտոնապես տեղեկացրել է Գերագույն վեհաժողովի նախագահին այդ կազմակերպության հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Չնայած բազմաթիվ վկայություններին, որոնք մենք տրամադրել ենք ՄԱԿ-ին եւ որոնք ապացուցում են, որ [պաղեստինյան արմատական շարժում] ՀԱՄԱՍ-ը զավթել է կազմակերպությունը, ՄԱԿ-ը ոչինչ չի արել, որպեսզի փոխի իրավիճակը։ Իսրայել պետությունը կշարունակի համագործակցել հումանիտար կազմակերպությունների հետ, բայց ոչ այն կազմակերպությունների, որոնք ծառայում են ահաբեկչությանը՝ ուղղված մեր դեմ»,- գրել է դիվանագետը Х-ում։





























