Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նորից ակնարկել է, որ չի ընդունում 2020թ. նախագահական ընտրությունների արդյունքները՝ հայտնելով, որ պարտվելուց հետո իր հեռանալը Սպիտակ տնից սխալ էր։ Այս մասին նա հայտնել է կիրակի, Փենսիլվանիայի նահանգում հանրահավաքի ժամանակ։

«Մենք ունեինք երկրի պատմության մեջ ամենաանվտանգ սահմանն այն օրը, երբ ես հեռացա։ Ես չպետք է հեռանայի։ Մենք այնքան լավ էինք աշխատում, մեզ մոտ ամեն բան հիանալի էր»,- ասել է նախկին նախագահը։

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական կուսակցությունից Թրամփի մրցակիցը փոխնախագահ Քամալա Հարիսն է։