Ավստրալիայի կառավարությունը անհատույց Ուկրաինա կուղարկի 14 ռազմանավակ Սեւ ծովում օգտագործելու համար (ընդհանուր արժեքը՝ ավելի քան 9 մլն դոլար)։ Այս մասին տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը։

Հայտարարությունում, որը տարածել է գերատեսչությունը, նա նշել է, որ ռազմական օգնության նոր փաթեթը «թույլ կտա Ուկրաինային ամրապնդել ծովային անվտանգությունը եւ ապահովել ափային պահպանությունը»։ «Այդ արագ եւ մանեւրային նավակները կավելացնեն Ուկրաինայի ԶՈւ ծովային պոտենցիալը եւ կօգնեն դիմակայել ռուսական գրոհներին Սեւ ծովում»,- նշել է Մարլզը։

Նա նաեւ հիշեցրել է, որ Կանբերայի ռազմական օգնության ընդհանուր ծավալը գերազանցում է 1,3 մլրդ ավստրալական դոլարը (856 մլն դոլար)։ Մոտ 200 մլն ավստրալական դոլար (մոտ 131 մլն դոլար) ուղղվել է որպես հումանիտար օգնություն։