Էտալոնային մակնիշի նավթը շարունակում է թանկանալ ՕՊԵԿ+-ի անդամ երկրների արդյունահանման կամավոր կրճատման որոշման ֆոնին։

Brent-ի հունվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,09 դոլարով (0,1 տոկոս)՝ մեկ բարելը 75,17 դոլար։ Երկուշաբթի Brent-ը թանկացել էր 1,98 դոլարով (2,7 տոկոս)՝ մեկ բարելը 75,08 դոլար։

WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,07 դոլարով (0,1 տոկոս)՝ մեկ բարելը 71,54 դոլար։ Անցած աճուրդներում պայմանագիրը թանկացել էր 1,98 դոլարով (2,9 տոկոս)՝ մեկ բարելը 71,47 դոլար։