Մանկական աշխատանքը պետք է մոտիվացված լինի բավարարվածություն ստանալով, կամ այն պետք է ուղղված լինի ինքնակայացմանը, բայց ոչ ի հաշիվ կրթության։ Այս մասին «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային կոնֆերանսում նոյեմբերի 5-ին ասել է խորհրդարանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, կառավարող խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։

Նա նշել է, որ հաճախ մեր իրականությունում անչափահասները ստիպված են աշխատել, որպեսզի լուծեն իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները։

«Անհրաժեշտ է  վերանայել աշխատանքային գործունեության տեսակների ցուցակը, որոնցում չի կարելի ներգրավել անչափահասներին»,- ավելացրել է պատգամավորը։