ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու և նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի աջակից Վիվեկ Ռամասվամին հայտարարել է, որ Թրամփի քարոզարշավը գրավել է այն խմբերի ուշադրությունը, որոնք պատմականորեն քվեարկել են դեմոկրատների օգտին, նրանց թվում՝ սևամորթների, լատինաամերիկացիների և Z սերնդի ներկայացուցիչների ուշադրությունը, հայտնել է CNN-ը։

Ըստ Ռամասվամիի՝ Z սերնդի ներկայացուցիչներն առաջնորդվում են արտաքին հակամարտություններից զերծ մնալու և «Երրորդ համաշխարհային պատերազմից» խուսափելու, տնտեսության աճի և բնակարանային ծախսերի իջեցման ցանկությամբ, որոնք, ըստ նրա, երիտասարդ ամերիկացիների համար ամենակարևոր խնդիրներն են:

«Եթե ես ստիպված լինեի դա ամփոփել երկու հարցի վրա. առաջինը մտահոգությունն է, որ եթե, Աստված մի արասցե, արտերկրում պատերազմ բռնկվի Միացյալ Նահանգների մասնակցությամբ, դա կընկնի Z սերնդի ուսերին»,-նշել է նա:

«Դա գումարեք աճող ծախսերը: Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք տեսել ենք, և սա անհերքելի փաստ է, որ գները բարձրանում են, բայց աշխատավարձերը դրանց չեն համապատասխանում»,- հավելել է նա: