Միլիարդատեր Իլոն Մասկը և նրա բիզնես կայսրությունը հսկայական օգուտներ կքաղեն, եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վերադառնա Սպիտակ տուն, գրում է NBC News-ը։

Մասկի և նրա ընկերությունների համար պոտենցիալ օգուտները լայնածավալ են, հավանաբար դրանք կներառեն կարգավորիչ խնդիրները, մասնավորապես՝ աշխատուժի և շրջակա միջավայրի պաշտպանությունը, ցածր հարկային դրույքաչափերը և Մասկի SpaceX հրթիռային ընկերության համար ավելի շատ պետական ​​պայմանագրերի հնարավորությունը:

Դոլարով չափելու դեպքում հազիվ թե ինչ-որ մեկը ավելի շատ խաղադրույքներ դրած լինինախագահական ընտրություններում, քան Մասկը, և վերջին մի քանի ամիսների ընթացքում Մասկը համապատասխան կերպ է վարվել՝ խանդավառությամբ աջակցելով Թրամփի արշավին իր ելույթներով և ավելի քան 118 միլիոն դոլար նվիրաբերելով:

53-ամյա Մասկը կարող է նաև ազդեցիկ դեր խաղալ Թրամփի երկրորդ վարչակազմում՝ որպես ծախսերի կրճատման հարցերով խորհրդական կամ ավելի նշանակալից ձևով, ինչը կարող է հանգեցնել էթիկական շիլափլավի, եթե նա իշխանություն ստանա իր բիզնեսը կարգավորող պետական ​​կառույցների նկատմամբ, նշում են ամերիկյան լրատվամիջոցները:

Էթիկական մտահոգություններից զատ, Մասկի առևտրային ներդրումները արտասահմանում, մասնավորապես Չինաստանում, զուգորդված նրա ընկերության գաղտնի դաշնային պայմանագրերի հետ ԱՄՆ ռազմական տիեզերական ծրագրի համար, լուրջ հարցեր են առաջացնում շահերի բախման առումով, որոնք, ըստ ներկայիս և նախկին ամերիկացի պաշտոնյաների և փորձագետների, կարող են սպառնալիք դառնալ Ամերիկայի ազգային անվտանգությանը:

Նրա էլեկտրական մեքենաների ընկերությունը՝ Tesla-ն, մեծապես կախված է Չինաստանից, որն այժմ երկու քաղաքական կուսակցությունների կողմից դիտվում է որպես անվտանգության հիմնական սպառնալիք և տնտեսական մրցակից Միացյալ Նահանգների համար:

Tesla-ն ապավինում է Չինաստանին՝ որպես արտադրական բազա և կարևորագույն շուկա իր ավտոմեքենաների համար:

Սակայն այս տարվա սկզբին Չինաստան կատարած այցի ժամանակ Մասկը կրկնեց Պեկինի դիրքորոշումը Թայվանի վերաբերյալ՝ այն անվանելով Չինաստանի անբաժանելի մասը։ Ի տարբերություն որոշ մագնատների կամ կորպորատիվ ղեկավարների՝ Մասկը չի խուսափում աշխարհաքաղաքականության վրա ազդելուց, նույնիսկ երբ այն հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը՝ պաշտպանելով Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ դիրքորոշումներ, որոնք համահունչ են Կրեմլի դիրքորոշմանը:

Որոշ օրենսդիրներ, ովքեր զրուցել են NBC News-ի հետ՝ զրույցների զգայուն բնույթի պատճառով անանուն մնալու պայմանով, անհանգստանում են, որ Մասկը կարող է փորձել ԱՄՆ-ի քաղաքականությունը մղել իր ֆինանսական շահերին ձեռնտու ուղղությամբ: Նրանք մտահոգված են, որ Մասկը կարող է միջամտել ԱՄՆ-ի նպատակին, այն է՝ թույլ չտալ Չինաստանին մուտք գործել դեպի առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտագործվել իր ռազմական և հետախուզական կարողությունները զարգացնելու համար:

Փորձագետների կարծիքով՝ր Մասկի պոտենցիալ ազդեցությունը ԱՄՆ կառավարության հանդեպ բխում է SpaceX-ի ազդեցիկ դերից: Վերլուծաբաններն ընկերությունը անվանում են «վիրտուալ մենաշնորհ», առևտրային և պետական ​​արբանյակներ տիեզերք ուղարկելու հարցում նրա գերիշխող շուկայական մասնաբաժինը:

Մասկը ձգտում է խորացնել իր ընկերությունների ներգրավվածությունը կառավարության հետ Թրամփի հետ իր ներկայիս սերտ կապերի միջոցով և հնարավորինս թիրախավորելով օդատիեզերական մրցակիցներին, ինչպիսին է Boeing-ը՝ Թրամփի արդյունավետության ջանքերում իր պոտենցիալ դերի շնորհիվ: