Շվեդիան Ուկրաինային կփոխանցի 9 միլիոն եվրո արժողությամբ նպաստների փաթեթ։ Մասնավորապես, այն ներառում է երկու նավ՝ ծովային անվտանգության բարձրացման համար նախատեսված սարքավորումներով, ըստ РБК-Украина-ի՝ Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոյի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ-Օսկար Բոհլինը։
Նավերը կտեղափոխվեն Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումներ։
Բացի դրանից, փաթեթը ներառում է 40 հազար պաշտպանիչ դիմակ և շնչադիմակ, որոնք կօգտագործեն Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչները։ Բոհլինը հավելել է, որ Շվեդիան մտադիր է ընդլայնել համագործակցությունը Ուկրաինայի և Շվեդիայի նախարարությունների միջև։
«Մենք կիսում ենք անվտանգության իրավիճակի ձեր տեսլականը, որն անշուշտ ազդեցություն ունի Շվեդիայի վրա: Բացի դրանից, ցանկանում ենք դասեր քաղել ձեր փորձից, որպեսզի անվտանգության ոլորտում ուժեղացնենք նաև մեր ուժերը»,- նշել է նա։




























