Դոնալդ Թրամփը, որը հաղթում է ԱՄՆ նախագահի ընտրություններում, նախատեսում է շուտով հաղթական հանրահավաք անցկացնել, տեղեկացրել է NBC News-ը։
Նորընտիր նախագահ Թրամփի օգնականը հեռուստաալիքին տեղեկացրել է, որ հանրապետականի եւս մեկ հանրահավաքի կարելի է սպասել «շուտով»։
Երբ Թրամփը հաղթեց Հիլարի Քլինթոնին ութ տարի առաջ, մի քանի ակցիաներ իրականացրեց անցումային շրջանում, որոնք նա անվանեց «երախտագիտության շրջագայություն»։
Թրամփն արդեն հայտնել է իր հաղթանակի մասին նախագահական ընտրություններում եւ խոստացել ամեն օր պայքարել «ուժեղ, անվտանգ եւ բարգավաճ Ամերիկայի» համար։



























