Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի Հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ և Իսպանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ համալսարանում անցկացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողով։
Իսպանիայում ՀՀ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ գիտաժողովին մասնակցել և Փարաջանովի ստեղծագործական կյանքին և գործունեությանը նվիրված բանախոսություններով հանդես են եկել ոլորտի մասնագետներ Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Կոլումբիայից։





























