ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Գերմանիայի դերը Եվրոպայում դարձել է առավել կարևոր, քան երբևէ, ըստ Reuters գործակալության՝ չորեքշաբթի հայտարարել է էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։
Նախարարը նման կերպ է պատասխանել նոյեմբերի 14-ին բյուջետային հանձնաժողովի նիստի մասին հարցին՝ իշխող կոալիցիայի կայունությանն առնչվող մտահոգությունների ֆոնին:
«ԱՄՆ-ի այս ընտրությունների արդյունքների միակ հետևանքը կարող է լինել այն, որ Գերմանիան Եվրոպայից չի կարող բացակայել։ Եվ ես կարծում եմ, որ բանակցությունները ներկա պահին ընթանում են նույն հստակությամբ և լրջությամբ»,-ընդգծել է նախարարը։



























