Իրանի կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության համար նշանակություն չունի, թե ով է ԱՄՆ նախագահը, հայտնում է իրանական Fars գործակալությունը։
Լրագրողների հետ զրույցում Մոհաջերանին մեկնաբանել է ԱՄՆ նախագահական ընտրությունները՝ հայտարարելով, որ նախագահի ընտրությունն Իրանի համար առանձնահատուկ հետևանքներ չի ունենա։
Նա ընդգծել է, որ և՛ Իրանը, և՛ Միացյալ Նահանգները մշակել են քաղաքականություն, որը հազիվ թե արմատապես փոփոխության ենթարկվի։
Խոսնակը վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի Իրանի ժողովրդի կենսամակարդակի վրա՝ հավելելով, որ Իրանի համար նշանակություն չունի, թե ով է Սպիտակ տանը ղեկավարում երկիրը։



























