Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն  ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Դոնալդ Թրամփին։

«Շնորհավորում եմ, նախագահ Դոնալդ Թրամփ: Պատրաստ ենք աշխատել միասին, ինչպես մենք արդեն արել ենք չորս տարի շարունակ: Ձեր և իմ համոզմունքներով հանդերձ։ Ակնածանքով և պատվախընդրությամբ։ Հանուն ավելի մեծ խաղաղության և բարգավաճման»,- գրել է Ֆրանսիայի նախագահը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։