Հանրապետականները վերահսկողություն են ստացել ԱՄՆ Սենատի նկատմամբ՝ հաղթանակներ տանելով Մոնտանայում, Օհայոյում և Արևմտյան Վիրջինիայում՝ հաջորդ տարվա համար երաշխավորելով Դոնալդ Թրամփի կուսակցական վերահսկողությունը Կոնգրեսի առնվազն մեկ պալատի վրա, հայտնում է Reuters-ը։
Հանրապետականները մեծամասնություն են ստացել ԱՄՆ Սենատում՝ 52 մանդատներն՝ ընդդեմ դեմոկրատների՝ 42 մանդատների և 206 մանդատներ Ներկայացուցիչների պալատում՝ ընդդեմ դեմոկրատների 182 մանդատների, թեև ընտրությունների վերջնական արդյունքները դեռևս չեն հրապարակվել։
Եթե հանրապետականները ի վերջո հաղթեն Ներկայացուցիչների պալատում, նրանք կկարողանան թելադրել օրակարգը Վաշինգտոնում՝ օգնելով Թրամփին առնվազն առաջիկա երկու տարում՝ մինչև 2026 թվականի միջանկյալ ընտրությունները կատարել հարկերը նվազեցնելու և ներգաղթը սահմանափակելու իր խոստումը:
Արդյունքները միաժամանակ երաշխավորել են, որ Սենատի հանրապետականները կարող են օգնել Թրամփին պահպանողական դատավորների և պետական այլ պաշտոնյաների նշանակման հարցում:




























