Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զանգահարել է Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելու նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Նեթանյահուի գրասենյակին։

Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ նա առաջին առաջնորդներից մեկն է, որը զանգահարել է Թրամփին, և զրույցը եղել է «ջերմ և սրտաբուխ»: «Վարչապետը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, և նրանք պայմանավորվել են միասին աշխատել Իսրայելի անվտանգությունն ապահովելու համար: Նրանք միաժամանակ քննարկել են իրանական սպառնալիքը»,-հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։

Զրույցը տևել է մոտ 20 րոպե։

Ավելի վաղ Նեթանյահուն ծավալուն տեսաուղերձ էր հրապարակել, որում շնորհավորել էր ԱՄՆ նախկին նախագահին՝ առաջիկա պաշտոնին վերադառնալու կապակցությամբ։