ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չորեքշաբթի հանգեցրել է Trump Media & Technology Group-ի բաժնետոմսերի աճի, ինչն իր հերթին շուկայական տեղաշարժ է առաջացրել, արդյունքում Թրամփի կարողությունը ավելացել է մոտ 300 միլիոն դոլարով, գրում է Forbes-ը։

Trump Media-ի բաժնետոմսերը թանկացել են գրեթե 8%-ով՝ առավոտյան ժամը 11-ի դրությամբ հասնելով մոտ 37 դոլարի: Trump Media-ում Թրամփի բաժնետոմսերի մոտավորապես 57%-ի արժեքը՝ ընդհանուր 114,75 միլիոն դոլարի բաժնետոմս, աճել է մոտ 290 միլիոն դոլարով և կազմել է 4,1 միլիարդ դոլար։