Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը ներողություն է խնդրել իր կնոջն առնչվող մի շարք հակասությունների, մասնավորապես՝ շքեղ Dior ձեռքի պայուսակի ենթադրյալ գնման և բաժնետոմսերին առնչվող մեքենայություններ համար, հաղորդում է BBC-ն:

Հեռուստատեսությամբ դիմելով ժողովրդին՝ Յուն Սուկ-Յոլն հայտարարել է, որ իր կինը՝ Քիմ Քեոն Հին, պետք է իրեն ավելի լավ դրսևորեր, բայց նրա կերպարը չափազանց «խեղաթյուրված» էր ներկայացվել՝ հավելելով, որ նրա դեմ ուղղված որոշ պնդումներ «չափազանցված» են։ 

Նախագահը հայտարարել է, որ կստեղծի գրասենյակ, որը կվերահսկի առաջին տիկնոջ պաշտոնական պարտականությունները, սակայն մերժեց նրա գործունեության հետաքննման կոչերը:

Նշվում է, որ այս կերպ Յուն Սուկ Յոլը փորձում է հակադարձել իր ժողովրդականության անկումը հարավկորեական հասարակության շրջանում՝ իր կնոջ շուրջ ծագած հակասությունների առնչությամբ։ 2023-ի վերջին YouTube-ի Voice of Seoul ալիքը հրապարակեց մի տեսանյութ, որում իբր երևում էր, թե ինչպես է տիկին Քիմն ընդունում 3 միլիոն վոն (2200 դոլար) արժողությամբ Dior-ի պայուսակը հովիվից, որը նկարահանել է փոխանակումը 2022 թվականի սեպտեմբերին՝ օգտագործելով իր ժամացույցում թաքնված տեսախցիկը:

Փետրվարին Յուն հայտարարել էր, որ տեսանյութի արտահոսքը «քաղաքական մանևր» էր և հրաժարվեց ներողություն խնդրելուց: