Նոյեմբերի լույս 8-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը 500 կիլոգրամանոց երկու ռումբերով հարվածել են Խարկովի վրա, հայտնել է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Սալտովսկի թաղամասում ռմբակոծության հետեւանքով մասամբ ավերվել է բազմահարկ բնակելի շենք, առնվազն 25 մարդ վիրավորվել է։ Վիրավորներից հինգը հոսպիտալացվել են, ասել է Սինեգուբովը։
Քաղաքի Շևչենկոյի շրջանում, ըստ շրջվարչակազմի ղեկավարի, վնասվել են առնվազն վեց բազմահարկ շենքեր, խանութներ, առևտրի տաղավարներ, մեքենաներ, մետրոյի կայարանների ելքեր։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ռուսական զորքերն ավիառումբեր են նետել Խարկովի վրա. առնվազն 25 մարդ վիրավորվել է

Հասանելի է
русский

























