Հնդկաստանի ոստիկանությունը գործ է հարուցել երգչի դեմ, ով բեմում հավ է սպանել և խմել դրա արյունը, հայտնում է NDTV-ն։
Հնդկաստանի քրեական օրենսգրքի և կենդանիների նկատմամբ դաժանության կանխարգելման մասին օրենքի համաձայն գործ է հարուցվել երգահան, կոմպոզիտոր և երաժիշտ Կոն Վայյա Սոնի դեմ, որը ծնունդով Արունաչալ Պրադեշից է՝ Չինաստանի հետ սահմանամերձ նահանգից, Հնդկաստանի հյուսիս-արևելքում:
Ինչպես երևում է դեպքի տեսագրությունից, երգիչը, ով ինքը ներկայացմանը հավի գլուխ հիշեցնող գլխարկ է կրել, բեմ է բարձրացրել կենդանի թռչուն, ոլորել նրա գլուխը և նրա արյունը գավաթի մեջ լցնելուց հետո, խմել այն: Միջադեպի տեսանյութը, որը լայնորեն տարածվել է սոցիալական ցանցերում, հանգեցրել է արտիստի քննադատությանը։
Հոկտեմբերի 27-ի միջադեպի հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ People for the Ethical Treatment of Animals (PETA) կազմակերպության ակտիվիստներն իմացել են այդ մասին և հայտնել ոստիկանություն:
Ինչպես դեպքից հետո նշել է PETA India-ն, կենդանիներին չարաշահող մարդիկ պետք է հոգեբուժական փորձաքննություն անցնեն և խորհրդատվություն ստանան։
«Նրանք, ովքեր դաժան վերաբերմունք են ցուցաբերում կենդանիների նկատմամբ, երեք անգամ ավելի հավանական է, որ կատարեն այլ հանցագործություններ, այդ թվում՝ սպանություն, բռնաբարություն, կողոպուտ, հարձակում, հետապնդում, սպառնալիքներ և թմրանյութերի/նյութերի չարաշահում», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ՝ վկայակոչելով Forensic Research and Criminology International Journal-ում հրապարակված հետազոտությունը:

Հասանելի է
русский

























