Audi ընկերությունը օրերս Չինաստանում ներկայացրել է էլեկտրական մեքենաների նոր բրենդը, որի մեքենաների վրա լինելու է միայն AUDI անվանումը, իսկ չորս օղակներով լոգոտիպը չի լինելու, տեղեկացրել է Reuters-ը։

Այս քայլն ուղղված է երիտասարդ գնորդներին աշխարհում ամենամեծ շուկա ներգրավելուն։

Ընկերությունն անցած տարի գործընկերություն է հաստատել չինական SAIC ավտոարտադրողի հետ այս բրենդի մեքենաներ արտադրելու համար, որոնցից առաջինը ընկերությունը նախատեսում է շուկա մտցնել հաջորդ տարվա ամռանը։

Նոր շարքում օգտագործվում է SAIC-ի հետ համատեղ մշակված սկզբունքը, եւ Audi-ն հայտարարում է, որ ավելի շատ է հենվելու տեղի մատակարարների եւ տեխնոլոգիաների վրա։

Էլեկտրական մեքենաների նոր շարքը կունենա վարորդի օգնության առաջավոր համակարգեր, Reuters գործակալությանը տեղեկացրել է նախագծի գլխավոր տնօրեն Ֆերմին Սոնեյրան Շանհայում, առաջին կոնցեպտի շնորհանդեսի ժամանակ։

Սպորտբեքից բացի՝ գործընկերությունը նախատեսում է ներկայացնել եւս երկու մեքենա, այդ թվում ամենագնաց, հաջորդ երեք տարիների ընթացքում։ Ավտոարտադրողների չինական ասոցիացիայի տվյալներով՝ 2024թ. առաջին ինն ամիսներին Audi-ին Չինաստանում վաճառել է 15 000 էլեկտրական մեքենայից ոչ պակաս։ Համեմատության համար. էլեկտրական մեքենաների Nio եւ Xpeng պրեմիում-դասի չինական բրենդները վաճառվել են տասը եւ յոթ անգամ ավելի։

Audi-ի էլեկտրական մեքենաները, որոնք ներկայում վաճառվում են Չինաստանում, ունեն չորս օղակների լոգոտիպը։ Դրանք են Q4 e-tron-ը՝ ստեղծված FAW ձեռնարկության հետ համատեղ, Q5 e-tron-ը, ամենագնացը՝ ստեղծված SAIC-ի հետ համատեղ, եւ Q6 e-tron-ը՝ FAW-ի հետ համատեղ, որը կթողարկվի ավելի ուշ այս տարի։