Յոթ մարդ զոհվել, 46 հոգի վիրավորվել է Լիբանանի Տիր քաղաքում իսրայելական ավիացիայի հարվածներից, տեղեկացրել է Al Jazeera-ն։
Լիբանանի առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ զոհվածներից երկուսը երիտասարդ աղջիկներ են։ Շարունակվում են փլատակների տակ մնացած մարդկանց որոնումները։ Անցած ամսվա վերջին իսրայելական ավիացիան հարվածներ էր հասցրել Տիրին՝ Լիբանանի հնագույն քաղաքին, որը հայտնի է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության իր օբյեկտով, նրա մի մասը վերածելով ավերակների։
Տիրը 2500-ամյա պատմություն ունեցող քաղաք է, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Բեյրութից 80 կիլոմետր հարավ։
Անցած տարի լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման եւ Իսրայելի միջեւ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունից առաջ Տիրում՝ քրիստոնյա եւ մուսուլման բնակչությամբ, ապրում էր առնվազն 50 000 մարդ։




























