Էս իշխանությունն անհավատալի տաղանդ ունի, հիմա պարզվում է, որ իրենց թիկնազորը և ՊՊԾ-ն շատ է, եղած-չեղած մարդու հետևից թիկնազոր են դնում, որովհետև ընդդիմությունը է մեղավոր, ընդդիմությունը ուզում է խփի, վախեցած են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Համարեք, թե ընդդիմությունը չկա, ոչ մեկը իրենց ընդդիմությունից չի խփի, արդյոք ՊՊԾ-ն կհանե՞ք, չեք հանի, որովհետեւ  պետք է քաղաքով քայլեք»,-ասաց նա:

Մանուկյանը հայտնեց, թե պաշտպանության նախարար Պապիկյանը իրեն ճիշտ չի հասկացել. «ՊՆ բուջեում աշխատանքային ֆոնդը պակասել է սննդին հատկացվող բյուջեն՝ նույնպես»:

«Պարոն Կոնջորյանին էլ փոխանցեք, որ երբ ասում է՝ դուք ձեր իշխանության ժամանակ... Ախր ես հեռուստատեսությամբ իշխանություն քննադատող խմբագիր էի, իսկ Կոնջորանն, օրինակ, 2011 թվականին ՀԺԱՄ-ի երիտասարդական թևի ղեկավար էր, որը 2012 թվականին պետք է պաշտպաներ ՀՀԿ-ին և իրենց կուսակցության նախագահ Վահան Մկրտչյանը պետք է դառնար ԱԺ պատգամավոր։ Էդ որ ասում է երկիրը թալանել են՝ մի անգամ այդ մասին նա Բարսեղ Բեգլարյանին ասե՞լ է, որի բարեգործական կազմակերպության մեջ է եղել»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։