Ոստիկանությունը քննություն է սկսել Վրաստանի ԿԸՀ նախագահ Գեորգի Քալանդարիշվիու վրա սեւ ներկ լցրած ընդդիմադիր գործչի՝ «Ազգային շարժման» ներկայացուցիչ Դավիթ Կիրտաձեի հանդեպ, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն՝ հղում կատարելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։
Գործը հարուցվել է ԿԸՀ դիմումի հիման վրա։ Այն որակվում է Վրաստանի ՔՕ 118 հոդվածով՝ առողջությունն այնքան էլ չվտանգող վնասի միտումնավոր պատճառում։
«Այս փաստով վարվում է հետաքննություն, հետաքննության ընթացքում կիրականացվեն բոլոր համապատասխան քննչական գործողությունները»,- հայտնել են ՆԳՆ-ում։
Կիրտաձեն Քալանդարիշվիլու վրա սեւ ներկ է լցրել ընտրությունների վերջնական արդյունքների հայտարարումից առաջ։
Վրացական ընդդիմությունը չի ճանաչում արդյունքները եւ խոսում է զանգվածային ընտրակեղծիքների մասին՝ ԿԸՀ եւ պետական այլ ինստիտուների մասնակցությամբ։
Նրանց գլխավոր փաստարկներից մեկը գաղտնի քվեարկության խախտումն է։ Մարկերի նիշերը երեւացել են ընտրաթերթիկների հակառակ կողմից։
Կիրտաձեն մոտեցել է ԿԸՀ նախագահին «Դու «տոչկա ռու» ես, դու սեւ կետ ես» բառերով։ Նիստն ընդհատվել է մի քանի րոպեով։ Ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը Քալանդարիշվիլին ստորագրել է վիրակապված աչքով։




























