ԱՄՆ-ում մահապատժի է դատապարտվել ռուս անվանի ռեժիսոր Ֆյոդոր Կոմիսարժեւսկու որդեգիր թոռը` Ջոշուան: Նրան դատապարտել են 2007թ. երեք մարդու սպանության գործում հանցակից լինելու համար:

 Ջոշուա Կոմիսարժեւսկին Սթիվեն Հեյսի հետ 2007թ. Կոնեկտիկուտ նահանգում հարձակում են գործել բժիշկ Ուիլյամ Փեթիթի ընտանիքի վրա: Բժշկի կնոջը խեղդամահ են արել, իսկ 17 եւ 11-ամյա երկու դուստրերին կապել են մահճակալից, ինչից հետո տունը հրդեհել են: Փեթիթի դուստրերը մահացել են ածխածնային գազի թունավորումից:

Սթիվեն Հեյսը դատարանի առջեւ է կանգնել 2010թ. հոկտեմբերին, նրան եւս մահվան են դատապարտել:

Associated Press-ը տեղեկացնում է, որ ներկա պահին Կոնեկտիկուտ նահանգում մահապատժի դատապարտված 11 մարդ կա, այդ թվում` Ջոշուա Կոմիսարժեւսկին: 1960թ.-ից ի վեր Կոնեկտիկուտում ընդամենը մեկ հանցագործ է մահապատժի ենթարկվել, եւ 31-ամյա Կոմիսարժեւսկին, ինչպես սպասվում է, բանտում մի քանի տասնամյակ կսպասի մահապատժի իրագործմանը: 

Ջոշուա Կոմիսարժեւսկին Ֆյոդոր Կոմիսարժեւսկու հարազատ թոռը չէ: Նա Կոմիսարժեւսկու որդու` Բենեդիկտի որդեգրած երեխան է, հստակեցնում է  Lenta.ru-ն: