Հոլիվուդյան աստղ Ջուդի Ֆոսթերի հայրը Լոս Անջելեսի դատարանի կողմից դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման` շինարարական բիզնեսում կատարած մեքենայությունների համար:
Քննությունը պարզել է, որ 89-ամյա Լյուցիուս Ֆիշեր Ֆոսթեր III-ը Լոս Անջելեսի մոտ գտնվող Սան Ֆերնանդո արահետում բնակելի տներ կառուցելու թվով 20 ներդրումային պայմանագրեր է կնքել: Ամեն մի պայմանագրի ստորագրման ընթացքում նա 5 հազար դոլարի չափով կանխավճար է վերցրել, բայց այդպես էլ ոչ մի տուն չի կառուցել:
Agence France-Presse-ը տեղեկացնում է, որ Ջուդիի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա երեք տարեկան է եղել, եւ հայրը նրա դաստիարակությանը չի մասնակցել: Սակայն պայմանագրերը ստորագրելիս նա օգտագործել է հայտնի դստեր անունը:
Ջուդի Ֆոսթերի մամուլի ծառայությունը չի ցանկացել այս գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ:




























