Մթնոլորտի վրա անթրոպոգեն ազդեցության նվազեցման նոր միջոցառումները ուժի մեջ կմտնեն 2020 թվականից ոչ շուտ: Այս մասին նշվում է կլիմայական պայմանագրի նախագծում, որը մշակվել է ՄԱԿ-ի հովանու ներքո հարավաֆրիկյան Դուրբանում անցկացված բանակցությունների արդյունքներով: Կոնկրետ համաձայնագրերի մշակմանը նախատեսվում է ձեռնամուխ լինել 2015 թ-ին:

Բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Եվրամիության երկրները,  խոցելի են գոլոբալ տաքացման տեսանկյունից, ուստի դժգոհ են մնացել գագաթնաժողվի արդյունքներից, քանի որ կարծում են, որ 2020 թ-ին արդեն ուշ կլինի ինչ-որ բան փոխելու համար: Նրանք համոզված են, որ ջերմոցային գազերի արտանետման կրճատման ուղղությամբ քայլերը պետք է սկսել ավելի վաղ:

Դուբրանի պայմանագրի նախագծում արձանագրվում է այն ճեղքումը, որն առկա է երկրագնդի տարեկան միջին ջերմաստիճանը երկու աստիճանով նվազեցնելու մասին հայտարարությունների եւ գազերի արտանետման ոլորտում իրական քաղաքականության  միջեւ:

Փաստաթղթի վերջնական տարբերակը փոխզիջման արդյունք  է` ջերմոցային գազերի արտանետման դեմ պայքարողների եւ ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի ու Բրազիլիայի միջեւ, որոնք մտահոգություն ունեն, որ նման միջոցառումները կարգելակեն տնտեսական աճը: