Չինաստանի հարկային ծառայության պաշտոնյաներն աշխատանքից ժամանակավորապես հեռացվել են այն պատճառով, որ ծուլության դեմ պայքարի հարցերին նվիրված համաժողովի ժամանակ քնել են կամ թերթ են կարդացել: Առայժմ հայտնի չէ, թե նրանք ինչ ժամկետով են հեռացվել:
Չինաստանի իշխանությունները երկրում աշխատանքային կարգապահության բարձրացման միջոցառումներ են իրականացնում` ուղղված պետծառայողների պատասխանատվության բարձրացմանը: Հենց այդ միջոցառումների շրջանակում էլ անցկացվել է վերոնշյալ համաժողովը, հաղորդում է Reuters-ը:




























