ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի կողմից մեծ հեռահարության հթրիռների օգտագործման թույլտվությանը հավանություն է տվել Կուրսկի մարզում ռուսական եւ հյուսիսկորեական զորքերին հարվածելու համար։
Աղբյուրը տեղեկացրել է Axios պորտալին, որ Բայդենի որոշման մասին Ուկրաինային տեղեկացվել է մոտ երեք օր առաջ։
Նրա խոսքով՝ այդ որոշման դրդապատճառ է հանդիսացել Հյուսիսային Կորեային զսպելու ցանկությունը՝ ՌԴ լրացուցիչ զորքեր ուղարկելուց։
Ամերիկացի պաշտոնյաները հուսով են, որ եթե հյուսիսկորեական զորքերը Կուրսկի մարզում գրոհի ենթարկվեն, Փհենյանը կարող է վերանայել իր որոշումը Ռուսաստան զորքեր ուղարկելու մասին, եւ ռուսական հակահարձակումը Կուրսկում կձախողվի։




























