2024-ի դեկտեմբերի 30-ին «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս՝ համարակալված սիմվոլիկ նվերի տեսքով: Սիմվոլիկ նվերների արժեքներն են 500 հազար ՀՀ դրամ,  1 մլն ՀՀ դրամ և 1,5 մլն ՀՀ դրամ:

Վիճակահանության արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվելու է Հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի իրականացմանը:

Սիմվոլիկ համարակալված նվերները ձեռք բերելու համար սահմանված գումարներն անհրաժեշտ է փոխանցել Հիմնադրամի հետևյալ հաշվեհամարներին՝

«ԱԿԲԱԲԱՆԿ» ԲԲԸ՝  220553350459000

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ՝ 163006248849

Նպատակ՝ վիճակահանություն/աջակցություն Հիմնադրամի ծրագրերին

Պարտադիր նշել փոխանցողի անուն/ազգանուն և կոնտակտային հեռախոսահամար հետադարձ կապ ապահովելու համար

Վիճակահանության մանրամասնություններին ծանոթանալու նպատակով զանգահարել +374 44 444 780 հեռախոսահամարով   կամ նամակ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին, իսկ Հիմնադրամի գործունեությանը և ծրագրերին կարող եք ծանոթանալ mystep.foundation  կայքում: