Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ողջունել է ԱՄՆ-ի որոշումը, որով Ուկրաինային թույլ է տրվել հեռահար ATACMS հրթիռներով հարվածել Ռուսաստանի խորքերը:

«Ուկրաինայի ինքնապաշտպանության համար մենք խոսում ենք այն մասին, որ չսպասենք, որ հրթիռը կանցնի սահմանը։ Ուկրաինական որոշ բնակավայրեր այնքան մոտ են ռուսական սահմանին, որ հակաօդային պաշտպանության համակարգը չի օգնում, քանի որ հրթիռը շատ արագ է խոցում։ Իսկ այժմ մենք խոսում ենք այն մասին, որ կկարողանանք ոչնչացնել ռազմական արձակման կայանները»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը՝ RBB Inforadio ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինան իրավունք ունի նման հարվածներ հասցնել միջազգային իրավունքի և ինքնապաշտպանության իրավունքի տեսանկյունից։ «Ահա թե ինչու է Ռուսաստանի տարածքում հեռահար զենքի կիրառումը, որն այժմ հնարավոր կլինի ԱՄՆ թույլտվության շնորհիվ, այդքան կարևոր», - նշել է նախարարը, փոխանցում է DW-ն։