ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում արևմտյան հեռահար հրթիռների հարվածների թեման չի արծարծվել, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ», - պատասխանել է Կրեմլի խոսնակն այն հարցին, թե արդյոք նման թեմա կա՞ առաջնորդների կողմից քննարկվածների թվում։

Նոյեմբերի 15-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարների միջև։ Վերջին անգամ Վլադիմիր Պուտինն ու Օլաֆ Շոլցը հեռախոսով զրուցել են 2022 թվականի դեկտեմբերին։

Իրենց վերջին հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը և երկկողմ հարաբերությունները։

Ավելի վաղ, ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է Ուկրաինայի արգելքը՝ Ռուսաստանի խորքերը արեւմտյան հեռահար զինատեսակներով հարվածելու համար։

Ավելի ուշ, ֆրանսիական Le Figaro հրատարակությունը հայտնել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան տվել են նմանատիպ թույլտվություն, սակայն ֆրանսիական լրատվամիջոցները շուտով ջնջել են այդ տեղեկությունը։