Թուրքական իշխանությունները ուրբաթ պաշտոնանկ են արել ևս երկու ընտրված քրդամետ քաղաքապետերի և նրանց փոխարինել պետության կողմից նշանակված ադմինիստրատորներով՝ վկայակոչելով նրանց դեմ հարուցված ահաբեկչության մեղադրանքները, հաղորդում է Associated Press-ը:

Հոկտեմբերից ի վեր պաշտոնանկ արված ընտրված քաղաքապետերի թիվը հասել է 6-ի։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ քրդաբնակ Թունջելի նահանգի քաղաքապետը հեռացվել է պաշտոնից՝ նախկինում դատապարտված լինելու և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապերի հետաքննության պատճառով։

Թունջելի նահանգի Օվաջըք շրջանի քաղաքապետն ազատվել է աշխատանքից, քանի որ նա նախկինում դատապարտվել է PKK-ի անդամ լինելու համար, ասվում է հաղորդագրության մեջ։