Եվրախորհդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլան Ուկրաինային Ռուսաստանի ուժեղացված հարվածների ֆոնին կոչ է արել շուտափույթ գերմանական TAURUS թեւավոր հեռահար հրթիռներ մատակարարել Ուկրաինա։
Funke խմբի պարբերականների հարցազրույցում Մեթսոլան հաստատական պատասխան է տվել այն հարցերին, թե արդյոք Եվրամիության երկրները կողմ են, ինչպես եւ ԱՄՆ-ը, թույլ տալուն, որպեսզի հեռահար հրթիռներով հարվածեն Ռուսաստանի թիրախներին, եւ արդյոք պետք է Գերմանիան Ուկրաինա մատակարարի TAURUS հեռահար հրթիռներ, հայտնել է DW-ն։
«Այո, այդպիսին է նաեւ Եվրախորհրդարանի դիրքորոշումը։ Այդ պահանջը լայն աջակցություն է գտնում։ Տեսնենք՝ արդյո՞ք դա կհանգեցնի ուղեգծի համապատասխան փոփոխության բունդեսթագի ընտրություններից հետո»,- ասել է Մեթսոլան։
Նա նշել է, որ, գուցե, ուղեգծի նման փոփոխությունը տեղի ունենա նաեւ ավելի վաղ, քանի որ «բեռլինյան կոալիցիայում գոյություն ունեն տարբեր դիրքորոշումներ TAURUS-ների մատակարարման վերաբերյալ»։




























