Մի շարք աղբյուրներ հավաստիացնում են, որ ռուսական զորքերի «Հարավ» խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Գենադի Անակշինը հեռացվել է պաշտոնից։ Այս մասին տեղեկացրել է զինվորական թղթակից Յուրի Կոտյոնոկն իր թելեգրամ-ալիքում։

Նշվել է, որ պատճառն իրավիճակն է Սեւերսկի ուղղությամբ, ինչպես նաեւ այն, որ Անակշինը չի ցանկացել բարձրագույն հրամանատարությանը հասցնել իրերի իսկական դրությունը։