Մոնտրեի կոնվենցիայի համաձայն, Թուրքիայի կողմից Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանին թույլ չի տվել օգտագործել ծովում իր առավելությունը՝ Օդեսան, Նիկոլաևը և այլ տարածքներ գրավելու համար, «Ուկրինֆորմին» տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը։
«Ուկրաինայի պաշտպանության առանցքային փուլերից մեկը Թուրքիայի կողմից Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումն էր։
Մեկ «Մոսկվա» մենք խորտակեցինք, իսկ ևս երկու ռուսական հածանավ սպասում էին Միջերկրական ծովում։
Իսկ այն, որ Թուրքիան փակեց նեղուցները, կարծում եմ, թույլ չտվեց Ռուսաստանին օգտագործել ծովում ունեցած իր առավելությունը՝ Օդեսան, Նիկոլաևը և այլ տարածքներ գրավելու համար, որոնք, ըստ Մոսկվայի պլանների, պետք է օկուպացվեին ծովից գործողությունների արդյունքում»,- ասել է Բոդնարը:
Ուկրաինացի դիվանագետը նաև հիշեցրել է, որ Թուրքիան Ուկրաինայի համար դարձել է լուրջ տրանսպորտային հանգույց։ Այժմ ուկրաինական փոխադրողների համար այնտեղ տրանսպորտային առանց վիզայի ռեժիմ է գործում, տեղեկացնում է «Ուկրաինսկա պրավդան»։




























