Հարավային Կորեայի ծովափնյա պահպանության խմբի կողմից, Դեղին ծովում, չինական ձկնորսական նավը ձերբակալելու ժամանակ, որսագողերից մեկը դանակով հարձակվել է պահպանության խմբի անդամների վրա: Արդյունքում երկու սպաներ վնասվածքներ են ստացել, նրանցից մեկը մահացել է, հաղորդում են հարավկորեական իշխանությունները:
Associated Press-ի փոխանցմամբ, հարձակվողը չինական նավի հրամանատարն է եղել: Չինական նավը ձերբակալվել է հատուկ տնտեսական գոտում, բայց հարավկորեական ծովափնյա պահպանության խմբի ղեկավարը հայտարարել է, որ այդ տարածքում ձկան որսն անօրինական է:
Կորեացիներն այդ գոտում պարբերաբար չինացի ձկնորսների են ձերբակալում: 2006 թվականից ի վեր, այդ տարածքում ձերբակալվել են 2,6 հազար չինական ձկնորսական նավեր:




























