ՌԴ պաշտպանության նախարարությունը զորքերի խմբերի հրամանատարների ռոտացիա է իրականացրել, հայտնում է РБК-ն։

Նշվում է, որ հրամանատարական կազմի ռոտացիայի շրջանակում գեներալ-լեյտենանտ Անդրեյ Իվանաևը, որն այժմ զբաղեցնում է Արևելյան ռազմական օկրուգի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը, նշանակվել է «Վոստոկ» զորախմբի հրամանատար։ Դրա մասին РБК-ին հայտնել է պաշտպանության նախարարությունը, և դա հաստատել է կադրային խորհրդակցություններին ծանոթ աղբյուրը:

2024 թվականի մայիսի 15-ից Արևելյան ռազմական շրջանի հրամանատարի պաշտոնակատար գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սանչիկը, ըստ РБК-ի աղբյուրների, ղեկավարում է հարավային օպերատիվ ուղղությամբ «Հարավ» զորախումբը։

«Հարավ» զորախմբի նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Գենադի Անաշկինը կուղարկվի ղեկավարելու Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։

Ըստ աղբյուրի՝ այդ որոշումն ընդունվել է ծրագրված ռոտացիայի շրջանակում, քանի որ նույնիսկ զորախմբերի հրամանատարներին ժամանակ է պետք իրավիճակն ու աշխատանքային գործունեությունը փոխելու համար։

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը, որը 2022 թվականին ղեկավարում էր Կենտրոնական ռազմական օկրուգը և Կենտրոնական խումբը, իսկ ավելի ուշ տեղափոխվեց Գլխավոր շտաբի պետի՝ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը, ներկայում ղեկավարում է Լենինգրադի ռազմական օկրուգի զորքերը և գլխավորում է «Հյուսիս» խմբավորումը»,-հայտարարել է պաշտպանության նախարարությունում РБК-ի աղբյուրը: