Ստամբուլի Քասըմփաշա թաղամասում գտնվող մի սրճարանում համբուրվող զույգին նկատողություն է արել սրճարանի սեփականատեր Քադիր Մ.-ն, ով վիճաբանության ժամանակ ատրճանակով սպանել է ընկերուհու հետ համբուրված տղային։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ իր սրճարանում ընկերուհու հետ համբուրվող երիտասարդին սպանելուց հետո սրճարանի սեփականատերն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն՝ հայտնելով, թե զույգն իրեն սրճարանում անվայելուչ է պահել եւ ինքը ստիպված է եղել միջամտել։




























