Զինվորական քննիչները Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում ծանուցումներ են բաժանել նախկին միգրանտներին, որոնք հաշվառման չեն կանգնել։ Ստուգվել է 60 մարդ։ Այս մասին Ura.ru պորտալին պատմել են Կենտրոնական ռազմական օկրուգի Քննչական կոմիտեի Ռազմաքննչական վարչության մամուլի ծառայությունում։
«Ստուգվել է 60 քաղաքացի, որոնք վերջերս են ստացել ՌԴ քաղաքացիություն, որոնցից ութ հոգի զինվորական հաշվառման կանգնած չի եղել։ Նրանց ուղեկցել են զինկոմիսարիատ՝ համապատասխան փաստաթղթերի ձեւակերպման համար»,- նշված է հաղորդագրությունում։
Ռազմաքննչական վարչությունը գործողությունն իրականացրել է ՆԳՆ եւ զինկոմիսարիատի աշխատակիցների հետ համատեղ։ «Աշխատանքը իրականացվում է մշտական հիմքով, այն կշարունակվի»,- նշել են գերատեսչությունում։





























