«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ ArmComedy նախագծի կողմից իրականացվող «NewsՀաբ» հումորային Ինտերնետ-հաղորդաշարը ճանաչվել է 2011թ. լավագույն Ինտերնետ-նախագիծ:

Սուր երգիծանքի ժանրում օրվա կարեւորագույն հարցերը ճաշակով բարձրացնող «NewsՀաբ»-ը էականորեն տարբերվում է Հայաստանի` վերից վար գրախոսության ենթարկվող հեռուստաընկերություններով ցուցադրվող հումորային աղբից»,-ասված է «Չենք լռելու»-ի հաղորդագրության մեջ: