Թուրքիայում կնոջը ծեծած, ապա ողջ-ողջ թաղած ամուսնուն 2 ամսից հետո ազատ արձակելը փաստաբանների մոտ դժգոհություն է առաջացրել։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի բնակիչ Ալփարսլան Չ.-ն կնոջը բահով ծեծել էր, որից հետո նրան ողջ-ողջ թաղել էր։  Ամուսինն ավելի ուշ փոշմանել էր, հետ եկել եւ կնոջը տարել հիվանդանոց։

Ամուսնու դեմ հարուցված դատական գործը զարմացրել էր փաստաբաններին, քանի որ կնոջն սպանելու փորձ կատարած անձին դատել են պատահաբար վնասվածք հասցնելու մեղադրանքով։ Նրանց զարմանքն ավելի է մեծացել, երբ 2 ամիս հետո ամուսնուն ազատ են արձակել։