ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու Փարիզի Աստվածամոր տաճարի բացմանը վերականգնումից հետո, որը նախատեսված է դեկտեմբերի 7-8-ին։

«Ես կմեկնեմ Փարիզ շաբաթ օրը՝ մասնակցելու հիանալի պատմական տաճարի՝ Նոթր Դամի բացմանը, որը լիովին վերականգնվել է հինգ տարի առաջ ավերիչ հրդեհի պատճառով»,- գրել է նա Truth Social սոցցանցի իր էջում։

Ավելի վաղ Le Parisien թերթը տեղեկացրել էր, որ Թրամփը չի մասնակցի տաճարի բացման արարողությանը։ Փարիզ մեկնումը հանրապետականի առաջին արտասահմանյան ուղեւորությունը կդառնա նախագահական ընտրություններում հաղթանակից հետո։

Փարիզի Աստվածամոր տաճարը հարյուրամյակներ շարունակ Փարիզի ամենահայտնի շինությունն է, այն ներառված է համաշխարհային պատմական հուշարձանների ցուցակում։ 2019թ. ապրիլի 15-ի երեկոյան տաճարում հրդեհ է սկսվել, կրակը հաջողվել է լրիվ մարել միայն հաջորդ օրն առավոտյան։ Հրդեհն սկսվել է սրածայր աշտարակից, պատճառները մինչ այժմ պարզված չեն։ Կրակը լիովին ոչնչացրել էր փայտե տանիքը եւ սրածայր աշտարակը, որն ընկել էր քարե կամարին եւ այն ծակել երեք տեղերում։ Աշտարակի մի մասը այրվել է հիմնահատակ։