Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից ավտոբուսին վարորդները գործադուլ են սկսել, նրանք բողոքուիմ են իրենց պայմաններից եւ աշխատավարձերից:

Քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ վարորդներն անտրամաբանական պահանջներ են առաջ քաշում եւ խոսում շանտաժի լեզվով:

Իսկ քաղաքապետ։ Ավինյանն էլ հայտարարել է, որ ոչ մի փոխզիջում չի լինելու: