Lingerie Football League-ի ֆուտբոլիստուհիները մերկացել են հանուն կենդանիների իրավունքների պաշտպանության: Նրան համոզել են գնորդներին Ծննդյան տոների նախօրեին հրաժարվել մորթյա հագուստներից:
Ինչպես հաղորդում է Vlasti.net-ը, հայտնի PETA կազմակերպության հովանու ներքո, աղջիկները, ում պաշտոնական հագուստը կազմված է ներքնազգեստից, ակցիայի են դուրս եկել Կանադայի Տորոնտո քաղաքի «Իտոն-կենտրոն»-ում:
Ֆուտբոլիստուհիների խոսքով, ներկայումս աշխարհում գոյություն ունեն հսկայական ոճային, տաք ու ամուր կտորներ, այնպես որ ոչ մի անհրաժեշտություն չկա կրել ինչ-որ մեկի մորթին:
2010-ի նոյեմբերին նմանատիպ ակցիաներին մասնակցել են Chicago Bliss-ի ֆուտբոլիստուհիները. Նրանք չեն ամաչել տեսախցիկների առաջ ամբողջությամբ մերկանալ:




























