Մեծ Բրիտանիայի կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտնել է, որ այգում մնացել է միայն մեկ թագավորական պինգվին էգ: Ավելի ուշ հայտնաբերել են, որ 2016 թվականից ի վեր կենդանաբանական այգում բնակվող 10-ամյա թռչունն արու է:
Բերդլենդ պուրակում և այգիներում անգլիական Գլոսթերշիր կոմսության Bourton on the Water-ում ասում են, որ նախկինում Մեգի անունով պինգվինի փետուրն ուղարկել են ԴՆԹ-ի թեստավորման, երբ պահապանները նկատել են, որ պինգվինը փորձում է զուգավորվել Ֆրենք անունով արու պինգվինի հետ:
2016 թվականին Դանիայից կենդանաբանական այգի բերված պինգվինը, պարզվել է՝ արու է, նրա անունը փոխել են Մագնուսի։ Կենդանաբանական այգում պնդում են, որ 30-ամյա Բիլը, որն իր անունը ստացել է, երբ սկզբում չափսի պատճառով նրան շփոթել էին արուի հետ, ներկա պահին բազմացող գաղութում միակ էգ պինգվինն է:
«Բացահայտումը, որ Մագնուսն իրականում արու է, և նրա սեռը տարբերվում է նրանից, ինչ մենք ի սկզբանե ենթադրում էինք, ևս մեկ եզակի խոչընդոտ է մեզ՝ Մեծ Բրիտանիայում բուծման հաջող ծրագիր ստեղծելու մեր ջանքերում»,-The Telegraph պարբերականի հետ զրույցում ասել է կենդանաբանական այգու գլխավոր պահապան Ալիսթեր Քինը: «Սակայն հիանալի է տեսնել, որ այն, ինչ մենք վաղուց կասկածում էինք, հաստատվել է, և մենք առաջվա պես ձգտում ենք բոլոր հնարավոր միջոցներով աջակցել այս անհավանական թռչուններին»:
Կենդանաբանական այգու աշխատակիցները հավելել են, որ իրենք Գերմանիայի կենդանաբանական այգուց երիտասարդ թագավորական էգ պինգվին ձեռք բերելու գործընթաց են սկսել։





























