նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տասնյակ հնագույն կավե ամանները թերևս վկայում են աշխարհի ամենավաղ պետական ​​կառույցներից մեկի գոյության մասին:

Ենթադրվում է, որ այս ամանները, որոնք հայտնաբերվել են Իրաքի վաղ հնագիտական ​​պեղումների վայրում, օգտագործվել են հին Միջագետքում աշխատուժի դիմաց համեղ կերակուրներ պատրաստելու համար: Սակայն այս տեղանքն ի վերջո լքվել է, ինչը թերևս վվկայում է, որ տեղի բնակիչները մերժել են կենտրոնացված իշխանությանը:

Այս վաղնջական կառավարության անկումից հետո ևս 1500 տարի պահանջվեց, մինչև որևէ կենտրոնացված իշխանություն վերադառնա տարածաշրջան, գրում են հետազոտության հեղինակները:

Գիտնականները հայտնաբերել են Շահի Քոր՝ հնագիտական պեղումնա​​վայրը՝ Կալարից հարավ-արևմուտք, հյուսիսային Իրաքի քրդական շրջանում, որը ենթադրաբար մ.թ.ա. հինգերորդ հազարամյակին թվագրվող բնակավայրի մնացորդներ է պարունակում:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Antiquity հանդեսում։

Մասնավորապես, Շահի Քորում պեղումների ժամանակ մեծաքանակ առանձնահատուկ կավե ամաններ են հայտնաբերվել։

Գիտնականների թիմը ենթադրում է, որ այս ամաններն օգտագործվել են աշխատուժի դիմաց սնունդ բաժանելու համար՝ կենտրոնացված իշխանության վաղնջական ձև, որը, հավանաբար, նման է հին Միջագետքի քաղաք-պետությունների զարգացմանը: Որոշ ամանների ներսում մնացորդների վերլուծությունը ցույց է տալիս, որ շատերն օգտագործվել են միս պատրաստելու համար, հնարավոր է արգանակի կամ շոգեխաշած մսի տեսքով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ նպատակով հնագույն բնակավայրի մոտակայքում ոչխարի և այծի հոտեր են պահվել:

Հետազոտողները ենթադրում են, որ դա վկայում է նրա մասին, որ մարդիկ ժամանել են Շահի Քոր՝ աշխատելու տեղական «ինստիտուցիոնալ տնտեսություններում», և պեղումները ցույց են տվել, որ տնտեսական շենքերից առնվազն մեկում սյուներ և ջրահեռացման համակարգեր կային:

Սակայն պեղումները միաժամանակ ցույց են տալիս, որ տեղանքը լքվել է մ.թ.ա. չորրորդ հազարամյակի վերջին՝ առանց բռնության կամ շրջակա միջավայրի ազդեցության որևէ նշանների: Գիտնականների համոզմամբ՝ դա վկայում է նրա մասին, որ տեղի բնակիչները մերժել են իշխանության կենտրոնացված համակարգի գաղափարն ու վերադարձել են իրենց ընտանեկան տնտեսությունները զարկ տալուն: