Սեւ փուչիկները, որոնք օճառ եւ թմրանյութեր են պարունակում, նորից հայտնաբերվել են Սիդնեյի լողափերին։ Այս մասին տեղեկացրել է ABC հեռարձակող կորպորացիան։
Նրա տվյալներով՝ հարյուրավոր սեւ փուչիկներ են հայտնաբերվել մեգապոլիսի հարավարեւելյան ափերին Sutherland շրջանում։ Նշվել է, որ դրանք գտնվել են հանգստացողների կողմից առավոտյան, իսկ կեսօրին քաղաքի իշխանություններն սկսել են մաքրել լողափերը՝ փակելով դրանք այցելուների համար։
Ինչպես ABC հեռուստաալիքի եթերում պատմել է Նոր Հարավային Ուելսի համալսարանի քիմիայի ամբիոնի ղեկավար Ջոն Բեւեսը, փուչիկները «պարունակում են բուսայուղ, դիզելային վառելիք, մարդու կենսագործունեության թափոններ եւ թմրանյութեր»։ «Դրանց բաղադրությունը նման է կոյուղու»։ Պարզ չէ, թե արդյոք այդ աղբը օվկիանոսում է հայտնվել կոյուղուց, թե որեւէ նավից, բայց աղբյուրը հաստատ կապված չէ նավթի թափվելու հետ»,- ասել է նա։
Այս տարվա հոկտեմբերին 11 լողափեր Սիդնեյի նույն շրջանում փակվել են սեւ փուչիկների պատճառով, որոնց բաղադրությունում, ինչպես պարզել են գիտնականները, եղել են բուսայուղ, օճառ, մարդու կենսագործունեության հետեւանքներ, պլաստիկ եւ թմրանյութեր։ Լողափերի մաքրման համար քաղաքապետարանը ծախսել է մի քանի օր, բայց աղտոտման աղբյուրը այդպես էլ պարզել չի հաջողվել։





























