Դեկտեմբերի 12-ին`ժամը 22.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Մայակ թաղամասի թիվ 44/1 հասցեում` «Հայ-կոլա» ՍՊԸ-ին հարակից, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել եւ ծառին է բախվել «Մերսեդես» մակնիշի 19 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան:
Հրշեջ-փրկարաները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ, Երեւանի Վարդանանց փողոցի թիվ 120 տան բնակիչ,1977 թվականին ծնված Վ.Թովմասյանին, որը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը գնահատվել է ծանր:




























